Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել «Արտաքին քաղաքականության մասին» բանաձևին, որում հիմնական նպատակներն են երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին: Բանաձևի դրույթները իշխանությունների համար այլընտրանք չունեն:
«Վրաստանի համար առաջնահերթությունները ռազմավարական գործընկերությունն են Թուրքիայի և Ադրբեջանի հետ և Հայաստանի հետ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, Ռումինիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի հետ հարաբերություններում ռազմավարական ներուժի առավելագույն կիրառումը», – նշված է փաստաթղթում: